loader
Forbes. տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանուհիները

Forbes. տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանուհիները

Forbes ամսագիրը ներկայացրել է տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ռեյտինգը, որը կազմվել է՝ 2017 թվականի հունիսի 1-ից մինչև 2018 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածը հաշվի առնելով:

Այսպես, այս տարի ցուցակը գլխավորել է Սկառլետ Յոհանսոնը՝ մինչև հարկերի վճարումը 40 մլն դոլար վաստակելով:

Երկրորդ տեղում է Անջելինա Ջոլին ($28 մլն), իսկ եռյակը եզրափակում է Ջենիֆեր Էնիսթոնը ($19,5 մլն):

Լիդերների 10-յակում են Ջենիֆեր Լոուրենսը ($18 մլն), Ռիզ Ուիզերսփունը ($16,5 մլն), Միլա Կունիսը ($16 մլն), Ջուլիա Ռոբերտսը ($13 մլն), Քեյթ Բլանշեթը ($12,5 մլն), Մելիսա ՄակՔարթին ($12 մլն) և Գալ Գադոթը ($10 մլն):

Forbes-ի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ամբողջական ցուցակն այստեղ։
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս