loader
Գոշա Ռուբչինսկին մեղադրվում է անչափահասի հանդեպ սեռական ոտնձգության մեջ

Գոշա Ռուբչինսկին մեղադրվում է անչափահասի հանդեպ սեռական ոտնձգության մեջ

Համացանցում հայտնվել են 16-ամյա պատանու հետ դիզայներ Գոշա Ռուբչինսկու նամակագրության սքրինշոթերը, որում դիզայները խնդրում է լոգարանում մի քանի լուսանկարներ անել: Նամակագրության բովանդակությունը օգտատերերին ստիպեց մտածել այն մասին, որ Ռուբչինսկին պատանուց ինչ-որ անհարիր բան է խնդրում, ուստի նրան սկսել են մեղադրել անչափահասի հանդեպ ոտնձգություն կատարելու մեջ: Hypebeast պարբերականը, սականդալային նամակագրության առնչությամբ, բրենդից պաշտոնական մեկնաբանություն է պահանջել, և պարզվել է, որ Ռուբչինսկու աքաունթից սթրիտ-քասթինգ է անցկացվել:

«Մենք լուքբուքի նկարահանումների համար քասթինգ էինք անցկացնում: Այս մարդը մեզ Direct-ում խնդրել է մասնակցել քասթինգում: Նման բանը միշտ է տեղի ունենում»,- ասել են դիզայների ներկայացուցիչները:

Նրանց խոսքերով, նրանք պատանու հետ շփվել են FaceTime-ով, այնուհետև դիզայները խնդրել է թարմ լուսանկար անել և ուղարկել այն, որպեսզի Գոշան կարողանա դեմքը ցույց տալ բրենդի թիմին: Պատանին պատասխանել է, որ նա միայնակ չէ սենյակում, ուստի չի կարող լուսանկարվել, այդ պատճառով Ռուբչինսկին նրան խնդրել է գնալ լոգարան և լուսանկարն անել այնտեղ: Նույն ներկայացուցիչների խոսքերով, այս ամենից հետո, պատանին սկսել է համառորեն հաղորդագրություններ ուղարկել բրենդի աքաունթին և իրավիճակը «մի փոքր տարօրինակ է դարձել»:

Գոշան արգելափակել է օգտատիրոջը, և նա, կարծես, ցանկացել է դիզայներին ներկայացնել վատ լույսի ներքո՝ նամակագրության փոփոխված և կոնտեքստից դուրս բերած սքրինները հրապարակելով: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս