loader
Հայտարարվել է LVMH Prize 2018 մրցույթի հաղթողը

Հայտարարվել է LVMH Prize 2018 մրցույթի հաղթողը

Փարիզում հայտարարել են LVMH Prize 2018 երիտասարդ դիզայներների ամենահեղինակավոր մրցույթի հաղթողին: Այս տարի աստղի և 300,000 եվրո դրամական մրցանակի տեսքով մրցանակների է արժանացել Doublet բրենդի ճապոնացի դիզայներ Մասայուկի Ինոն:

Մրցույթի հիմնադիր և Louis Vuitton-ի փոխնախագահ Դելֆին Առնոյի խոսքերով, ժյուրիի անդամները «տպավորված էին Մասայուկի Ինոյի դիզայնների ակտուալ ճարտարությամբ և նրանով, թե նրանցում ինչպես են համադրվում ուրբանիզմն ու թարմ պոետիկականությունը»:

Մրցույթի հատուկ մրցանակի է արժանացել Rokh բրենդի հիմնադիր կորեացի դիզայներ Ռոք Հվանը, ով LVMH-ի պատմության մեջ առաջին հարավկորեացին է:

Հիշեցնենք, որ այս տարվա մրցույթի շորտ-լիստում ընդգրկված էին 8 կանացի, 6 տղամարդկանց, 4 ունիսեքս բրենդեր և կանացի ու տղամարդկանց հագուստով 2 ապրանքանիշներ: Ապրանքանիշները ստեղծվել են 26 դիզայներների կողմից, որոնցից 12-ը կանայք են, 14՝ տղամարդիկ: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս