loader
Ինչու է Եվրոպան արգելել պլաստիկ սպասքը

Ինչու է Եվրոպան արգելել պլաստիկ սպասքը

Եվրոպական պառլամենտը կողմ է քվեարկել ԵՄ բոլոր երկրների տարածքում միանգամյա օգտագործման պլաստիկ առարկաների ամբողջական արգելքին, այդ թվում նաև սպասքի, ձողիկների, բամբակյա փայտիկների, դանակ-պատառաքաղների:

Մտահղացումն ընդունվել է դեռևս այս տարվա մայիսին. այն ժամանակ 571 պատգամավոր կողմ է քվեարկել, 53-ը՝ դեմ: Ակնկալվում է, որ օրինագիծը ուժի մեջ կմտնի 2021 թվականին: պառլամենտի անդամներից մեկը նշել է, որ աղտոտումը մշտապես է տեղի ունենում և «2050 թվականին օվկիանոսում ավելի շատ պլաստիկա է լինելու, քան ձուկ»:

Հետազոտության տվյալները, որը 2016 թվականին անցկացրել է Եվրոպական հանձնաժողովը, ցույց են տվել, որ ամեն տարի Եվրամիության տարածքում ջրեր է նետվում 150 տոննա պլաստիկա, միաժամանակ, աղբի ընդհանուր մասսայի կեսը (49%) կազմում են միանգամյա օգտագործման պլաստիկ առարկաները: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս