loader
Instagram-ի նոր գլխավոր տնօրենը

Instagram-ի նոր գլխավոր տնօրենը

Ադամ Մոսերին նշանակվել է Instagram-ի գլխավոր տնօրենի պաշտոնում, ով նախկինում ֆոտոսերվիսի արտադրանքի գծով փոխնախագահն էր: Դրանից առաջ, Մոսերը աշխատել է որպես դիզայներ և ղեկավարել է սեփական կոնսալտինգային ընկերությունը: 2008 թվականին նա միացել է Facebook-ին, այնուհետև անցել է Instagram:

Ֆոտոսերվիսում նա, այսուհետ, զբաղվելու է թոփ-մենեջերների թիմի ընտրությամբ, այդ թվում նաև ինժեներային և օպերացիոն ստորաբաժանումների ղեկավարի և արտադրանքի գծով մենեջերի որոնմամբ: Ադամ Մոսերին փոխարինել է Instagram-ի համահիմնադիր Քեվին Սիսթրոմին, ով ընկերություը լքել է սեպտեմբերի վերջին: Նրա հետ միասին, Instagram-ի ղեկավարությունից հեռացել է նրա տեխնիկական տնօրեն Մայք Քրիգերը:

Նրանց խոսքերով, անհրաժեշտ է աշխատանքային ընդմիջում վերցնել, որպեսզի հասկանալ, թե «ինչ է ոգեշնչում նրանց և ինչն է այդ ամենից համընկնում աշխարհի կարիքների հետ»: Սակայն, Bloomberg-ը նշել է, որ հեռանալու իսկական պատճառը Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ տարաձայնություններն են, ով շատ հաճախ էր միջամտում Instagram-ի աշխատանքին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս