loader
Jean Paul Gaultier նորաձևության տունը հրաժարվել է բնական մորթուց

Jean Paul Gaultier նորաձևության տունը հրաժարվել է բնական մորթուց

Jean Paul Gaultier ֆրանսիական նորաձևության տունը հայտարարել է, որ մտադիր է հրաժարվել իր հավաքածուներում բնական մորթի օգտագործելուց: Այս լուրը դիզայներ Ժան-Պոլ Գոտյեն հայտնել է նաև ֆրանսիական հեռուստատեսությամբ հեռարձակվող թոք-շոուի ժամանակ:

Սա կտրուկ շրջադարձ կլինի բրենդի քաղաքականության մեջ, որը բազմաթիվ տարիներ աշխատել է բնական մորթու հետ: Այժմ, դիզայները կարծում է, որ մորթիների համար կենդանիների սպանությունը «ծայրահեղ ցավալի» գործողություն է:

Հիշեցնենք, որ Jean Paul Gaultier բրենդը միացել է այն ապրանքանիշների արդեն ավելացող ցուցակին, որոնք հրաժարվել են իրենց հավաքածուներում բնական մորթի օգտագործել՝ Gucci, Versace, Coach և այլն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս