loader
Kering-ը դադարեցնում է Tomas Maier-ի հետ համագործակցությունը

Kering-ը դադարեցնում է Tomas Maier-ի հետ համագործակցությունը

Kering կոնցեռնը դադարեցնում է Թոմաս Մայերի համանուն բրենդի հետ համագործակցությունը: Tomas Maier-ի նյույորքյան 2 բուտիկները, ինչպես նաև օնլայն-խանութը կփակվեն, իսկ բրենդի զարգացումից Kering-ի հրաժարվելը դիպչելու է ապրանքանիշի ամենաքիչը 30 աշխատակցի շահերին: Նոր հավաքածուների արտադրությունը դեռևս դադարեցվելու է՝ կանգնեցվել է գարուն-ամառ 2019 տղամարդկանց և Resort 2018 հավաքածուների թողարկումը: Kering-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ դիզայները կմնա սեփական ապրանքանիշի տիրոջ պաշտոնում, իսկ ընկերությունը ջանքեր կգործադրի, աշխատատեղերի պահպանման համար:

Կոնցեռնը Tomas Maier-ում ներդրում է կատարել 2013 թվականին. Մայերն իր սեփական ապրանքանիշը հիմնել է 1997 թվականին, և իր գոյության ընթացքում նա հայտնի է դարձել տրիկոտաժի և լողազգեստների շնորհիվ:

Հիշեցնենք, որ հունիսին, 17 տարի աշխատելուց հետո, Թոմաս Մայերը թողել է Bottega Veneta-ում կրեատիվ տնօրենի պաշտոնը՝ այն Celine ֆրանսիական տան ready-to-wear ուղղության նախկին տնօրեն Դենիել Լիին փոխանցելով

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս