Քիմ Քարդաշյանի ոճաբան Ջեն Աթքինսն իր Ouai վարսերի խնամքի միջոցների գիծը համալրել է ևս մեկով: Կենդանիների համար շամպունն առանց պարաբենների և սուլֆատների է:
Ouai կայքը հայտնում է, որ նորույթը հարմար է բոլոր տեսակի կենդանիների համար, իսկ բույրը կրկնում է իրիսի, թուրքական վարդի, սպիտակ մուշկի և լիմոնի նոտաներով կոմպոզիցիան, որն օգտագործվում է ապրանքանիշի «մարդկային» միջոցներում:
Շամպունն արժե 28 դոլար, իսկ վաճառքից ստացված հասույթի 15%-ը փոխանցվելու է Լիզա Վանդերփամփի կողմից ստեղծված Vanderpump Dog Foundation շների պաշտպանության հիմնադրամին: