loader
Լոնդոնյան հանրախանութները նշել են կանանց քվեարկելու իրավունքների 100-ամյակը

Լոնդոնյան հանրախանութները նշել են կանանց քվեարկելու իրավունքների 100-ամյակը

Լոնդոնյան Harrods, Fortnum & Mason և Harvey Nichols հանրախանութները նշում են Մեծ Բրիտանիայում կանանց քվեարկելու իրավունքների ձեռքբերման 100-ամյակը: Այս առթիվ, խանութները կոտրված ապակու էֆեկտով ցուցափեղկեր են ներկայացրել, որոնք հարյուրամյա վաղեմության դեպքերի մասին են հիշեցնում: Պաշտոնական բացման արարողության ժամանակ քաղաքային ադմինիստրացիայից և հանրախանութի կին-աշխատակիցները կոտրված ապակիների ֆոնին հանդես են եկել մուրճերով և վրձիններով:

«Լոնդոնը եղել է կանանց իրավունքների համար պայքարի էպիկենտրոնում: Անցած դարասկզբին քաղաքի բազմաթիվ փողոցներ՝ Թրաֆալհարյան հրապարակից մինչև Արևմտյան Լոնդոն, ողողված էին կանանց երթերով և ցույցերով: Իսկ, 1912 թվականին սուֆրաժիստուհիները կոտրել են խանութների ցուցափեղկերը, որպեսզի ուշադրություն գրավեն դեպի իրենց խնդիրը»- ասել է քաղաքապետարանի ներկայացուցիչ Ջասթին Սիմոնսը: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս