loader
Loop. Իլոն Մասկը անոնսավորել է $1-անոց տոմսով բարձր արագությամբ մայրուղին

Loop. Իլոն Մասկը անոնսավորել է $1-անոց տոմսով բարձր արագությամբ մայրուղին

Իլոն Մասկը և The Boring Company-ի տնօրեն Սթիվ Դևիսը պատմել են Loop բարձր արագության համար մայրուղիների նախագծի մասին, որն ընկերությունը նախատեսում է կառուցել Լոս Անջելեսում: Նախագծի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն կլինի ստորգետնյա: Այսպիսով, գաղափարի հեղինակները խոստանում են քաղաքի կենտրոնից մինչև օդանավակայան ուղևորներին տեղափոխել ընդամենը 8 րոպեների ընթացքում:

Կանխատեսվում է, որ մեկ կապսուլան կարող է մինչև 16 ուղևոր տեղավորել, իսկ ստորգետնյա տրանսպորտի արժեքը 1 դոլար է կազմելու: Մասկի խոսքերով, Loop-ը պետք է հասարակական տրանսպորտի համակարգի մաս դառնա: Նախագծի հեղինակներն արդեն պայմանավորվել են տեղական մետրոպոլիտենի հետ համագործակցության մասին: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս