loader

Լոս Անջելեսի իշխանությունները արգելելու են քաղաքում բնական մորթու վաճառքը

Լոս Անջելեսի իշխանությունները կողմ են քվեարկել քաղաքի տարածքում բնական մորթուց արտադրանքի վաճառքի արգելքին: Մարտ ամսվա վերջին նման որոշում են կայացրել նաև Սան Ֆրանցիսկոյի իշխանությունները:

«Մենք ուրախ ենք դադարեցնել դաժան և անմարդկային պրակտիկան: Լոս Անջելեսը մարդկայնության հարցերում միշտ առաջատար է եղել, և սա հիանալի հաջորդ քայլ է այս դաշտում: Հուսով ենք, որ ուտով ամբողջ երկիրը նման արգելք կգործածի»,- հայտնել է լոսանջելեսյան ադմինիստրացիայի անդամ Փոլ Կորտեզը՝ աջակցություն հայտնելով Michael Kors, Jimmy Choo, Versace, Gucci, Burberry ապրանքանիշներին, որոնք դադարել են իրենց հավաքածուներում բնական մորթի օգտագործել: 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս