loader
Լուկաս Օսենդրեյվերը լքել է Lanvin-ը

Լուկաս Օսենդրեյվերը լքել է Lanvin-ը

Lanvin-ում 13-ամյա աշխատանքից հետո Լուկաս Օսենդրեյվերը լքում է բրենդը: Այսպիսով, հավանական է, որ բրենդը հունվարին կայանալիք Նորաձևության շաբաթում տղամարդկանց հավաքածու չի ներկայացնելու: Lanvin-ից առաջ, Օսենդրեյվերն աշխատել է Kenzo և Dior Homme ապրանքանիշներում:

Հիշեցնենք, որ փետրվարին Fosun Internetional չինական ընկերությունը գնել է Lanvin-ը՝ բրենդի զարգացման մեջ 100 մլն դոլար ներդրման մտադրությամբ: Այնուհետև, մայիսին Lanvin-ը լքել է Օլիվյե Լապիդուսը, ով կրեատիվ տնօրեն է դարձել 2017 թվականի հուլիսին, Բուհրա Ջարարի հեռանալուց հետո:

Այժմ նորաձևության տան հավաքածուներով զբաղվում է դիզայներների թիմը, իսկ բրենդը դեռևս չի ներկայացրել  նոր կրեատիվ տնօրենին: Հոկտեմբերին տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ Lanvin-ի կրեատիվ տնօրենի պաշտոնին հավակնում է Loewe-ի և Acne Studios-ի նախկին դիզայներ Բրունո Սիալելին, ով Loewe-ում տղամարդկանց հավաքածուներով զբաղվել է 2016 թվականից:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս