loader
Մահացել է Benetton նորաձևության տան համահիմնադիրը

Մահացել է Benetton նորաձևության տան համահիմնադիրը

Ջիլբերտո Բենետոնը, ով իր եղբայրներ Լուչանոյի ու Կառլոյի, ինչպես նաև քրոջ՝ Ջուլիայի հետ միասին հիմնել է United Colors of Benetton բրենդը, վախճանվել է 77 տարեկանում: Մի քանի օր առաջ Բենետոնը հիվանդանոց է տեղափոխվել, թոքաբորբի պատճառով:

Ջիլբերտո Բենետոնը ղեկավարել է Edizione ընտանեկան հոլդինգը, եղել է Autogrill քեյթերինգային ընկերության փոխնախագահը, Benetton և Atlantia ընկերությունների խորհրդականը, ինչպես նաև աշխատել է այլ ընկերություններում: Forbes ամսագիրը նրա կարողությունը գնահատել է 2,7 մլրդ դոլարով, իսկ այս տարի նա աշխարհի ամենահարուստ անձանց ցուցակում զբաղեցրել է 652-րդ հորիզոնականը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս