loader
Mail.Ru Group-ը վարկատուներին դեպի «ВКонтакте» աքաունթներին մուտք է ապահովել

Mail.Ru Group-ը վարկատուներին դեպի «ВКонтакте» աքաունթներին մուտք է ապահովել

Mail.Ru Group ընկերությունը Ռուսաստանի Վարկային պատմությունների ազգային բյուրոյին (НБКИ) «ВКонтакте» ռուսական սոցցանցի օգտատերերի մասին տեղեկատվություն է տրամադրել: Mail.Ru Group-ը մասնակցում է սոցցանցերում վարկառուների աքաունթների ստուգման գծով սերվիսի մշակմանը: Ըստ բյուրոյի ներկայացուցիչների, հավաքագրման է պատկանում միայն օգտատերերի հանրամատչելի տեղեկատվությունը: Այնուհետև այդ տվյալները կարող են օգտագործվել ավելի քան 4,000 ֆինանսական կազմակերպություններին ծառայություններ ցուցաբերելու համար:

Mail.Ru-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ այժմ «ВКонтакте»-ի օգտատերերի մասին տեղեկատվության որոնման անհրաժեշտությունն է զգացվում, և սա պետք է տեղի ունենա միայն լեգալ ու թափանցիկ: Միաժամանակ, ընկերության մամլո ծառայությունը չի բացատրել, թե արդյոք բաց կլինի նաև դեպի Mail.Ru-ի այլ սերվիսների աքաունթներ մուտքը: Անցած տարի «ВКонтакте» սոցցանցը ընդդեմ Double Data և НБКИ սերվիսներ դատական հայց է ներկայացրել և նրանցից պահանջել է դադարել կոմերցիոն նպատակներով օգտատերերի բաց տվյալների հավաքագրումը: Արդյունքում, «ВКонтакте»-ն և НБКИ-ը խաղաղ համաձայնության են եկել, որից հետո սոցցանցը հետ է կանչել իր բողոքները:

Double Data-ի ներկայացուցիչները պնդում էին, որ ընկերությունը միայն հանրամատչելի տեղեկատվություն է հավաքում, սակայն սոցցանցը հայտարարել է, որ պաշտպանում է այլոց կողմից օգտատերերի տվյալները և թույլ չի տալիս նրանց օգտագործել: Արդյունքում, դատարանը բավարարել է «ВКонтакте»-ի պահանջները: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս