loader
ՄԱԿ-ը 2040 թվականին կլիմայական գլոբալ ճգնաժամ է կանխատեսում

ՄԱԿ-ը 2040 թվականին կլիմայական գլոբալ ճգնաժամ է կանխատեսում

Մի քանի տասնամյակներ անց աշխարհը բախվելու է էկոլոգիական գլոբակ աղետին: Այս մասին ասվում է կլիմայի փոփոխության հարցով ՄԱԿ-ի փորձագետների միջկառավարական խմբի հավոտվության մեջ (IPCC):

Գիտնականները պնդում են, որ մինչև 2030 թվականը մոլորակում ջերմաստիճանը 1,5 աստիճանով (Ցելսիուս) կբարձրանա մինչինդուստրիալ մակարդակից բարձր, ինչը բարձրացնելու է գլոբալ չորացման, հրդեհների և սննդամթերքի անբավարարության ռիսկերը:

Գլոբալ տաքացման պատճառով, նաև հալվելու է արկտիկական ծովային սառույցը և բարձրանալու է ծովի մակարդակը, ինչը ջրհեղեղների կհանգեցնի ԱՄՆ-ում, Բանգլադեշում, Չինաստանում, Եգիպտոսում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Ճապոնիայում և Վիետնամում:

Փորձագետների կարծիքով, ջերմաստիճանի բարձրացումը կանխելու համար, մինչև 2030 թվականը ածխաթթու գազի գլոբալ արտահոսքը պետք է նվազի 45%-ով և զրոյի հասնի մինչև 2050 թվականը: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս