loader
Մեկնարկել է LVMH Prize երիտասարդ դիզայներների մրցույթի հայտերի ընդունումը

Մեկնարկել է LVMH Prize երիտասարդ դիզայներների մրցույթի հայտերի ընդունումը

LVMH-ը մեկնարկել է LVMH Prize երիտասարդ դիզայներների ամենամյա 6-րդ մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը, որի հաղթողն իր բրենդի զարգացման համար 300,000 եվրո մրցանակ և ընկերության աշխատակիցներից մեկ տարվա մենտորություն կստանա:

Հայտերի ընդունումը կտևի մինչև 2019 թվականի փետրվարի 4-ը:

Հիշեցնենք, որ այս տարի LVMH Prize-ում 90 երկրներից 1,300 դիզայներ է մասնակցել, որոնցից կիսաեզրափակիչ փուլ են անցել 20 բրենդեր, իսկ հաղթողը ճապոնական Doublet ապրանքանիշի հիմնադիր Մասայուկի Ինոն է, ով նոյեմբերին Valentino-ի հետ կոլաբորացիա է թողարկել: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս