loader
Միլի Բոբի Բրաունը ՄԱԿ-ի պատմության մեջ ամենաերիտասարդ դեսպանն է

Միլի Բոբի Բրաունը ՄԱԿ-ի պատմության մեջ ամենաերիտասարդ դեսպանն է

14-ամյա Միլի Բոբի Բրաունը ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է դարձել:

«Ես ուրախ եմ ողջունել Միլիին ՄԱԿ-ի ընտանիքում, հատկապես, այն պահին, երբ մենք տոնում ենք Երեխայի միջազգային օրը: Երեխաներն իրենց իրավունքների լավագույն պաշտպաններն են: Գիտեմ, որ Միլին գործի հանդեպ իր կիրքն ու նվիրվածությունն օգտագործելու է, որպեսզի պատպանի աշխարհի երեխաների և երիտասարդների իրավունքները»,- հայտարարել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ղեկավար Հենրիետա Ֆորեն:

Բրաունը նշել է, որ երազել է բարի կամքի դեսպան դառնալ: Ըստ դերասանուհու, նա բարձրացնելու է հանրության տեղեկացվածությունը խնդիրների մասին, որոնք բացասաբար են ազդում երեխաների վրա, որոնց թվում են կրթության անհասանելությունը, բուլինգը և բռնությունը: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս