loader
Նկարիչ Յան Ֆաբրը մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ

Նկարիչ Յան Ֆաբրը մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ

Բելգիացի նկարիչ և ռեժիսոր Յան Ֆաբրի «Տրուբլայն» թատերական արշավի ավելի քան 20 նախկին պարողներն ու պարուհիները Rekto Verso ամսագրում բաց նամակ են հրապարակել, որում նրան սեռական ոտնձգության, սեքսիզմի և միզոգինիայի մեջ են մեղադրել: Ըստ նրանց, վերջին 2 տարվա ընթացքում ոտնձգությունների պատճառով խումբը լքել են 6 անդամներ: Հեղինակներից մեկը պատմել է, որ դեռևս 15 տարի առաջ «Տրուբլայնում» գոյություն է ունեցել չգրված օրենք՝ «Սեքս չկա՝ սոլո չկա»:

Ութ նախկին պարողները հայտարարել են, որ Ֆաբրը նրանց հրավիրում էր իր տանը մասնակցել կիսագաղտնի ֆոտոնախագծերում, որտեղ նա ոտնձգություններ է թույլ տվել: Այնուհետև, խմբի մասնակիցները բեմադրություններում սոլո պարտիաներ էին ստանում: Բոլոր նրանք, ովքեր մերժում էին ռեժիսորին, ենթարկվում էին հետապնդումներին, ագրեսիային և մանիպուլացիաներին: Արշավի նախկին պարուհիները նշել են, որ Ֆաբրը նրանց նվաստացնող  և, անգամ, ռասիստական մականուններ էր հորինում: Հրապարակման համար առիթ է հանդիսացել հունիսին VRT բելգիական պարբերականին տված Ֆաբրի հարցազրույցը, որում նա զարմացել է, որ արվեստի բնագավառում ամեն չորրորդ կինը ենթարկվում է սեռական բռնության:

Նկարիչը հայտարարել է, որ աջակցում է բռնության դեմ Բելգիայի Մշակույթի նախարարության պայքարը, սակայն դրա մեջ «վտանգ» է տեսնում, քանի որ դա «քանդում է պարուսույցի և պարողի միջև հատուկ կապը»: Նա նաև խոստովանել է, որ մի անգամ խոսափողով բղավել է պարուհու վրա, ով, ըստ նրա, «շատ է գիրացել»: Ֆլանդրիայի Մշակույթի նախարար Սվեն Գացը հայտնել է, որ նամակի բովանդակությունը նրան մտահոգել է, և նրա ադմինիստրացիայի աշխատակիցները նախնական հետաքննություն են անցկացնում, ինչպես նաև ստուգում է կազմակերպել Անտվերպենի դատախազությունը: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս