loader
Նկարիչ Յան Ֆաբրը մեկնաբանել է իր հասցեին հնչած մեղադրանքները

Նկարիչ Յան Ֆաբրը մեկնաբանել է իր հասցեին հնչած մեղադրանքները

Օրերս, «Տրուբլայն» թատերական խմբի 20 նախկին պարողներն ու պարուհիները սեռական ոտնձգությունների մեջ են մեղադրել բելգիացի նկարիչ և ռեժիսոր Յան Ֆաբրին՝ Rekto Verso ամսագրում բաց նամակ հրապարակելով: Նա իր նախագծի կայքում մեկնաբանել է նամակի բովանդակությունը, իսկ նրա իրավաբան Հանս Ռիդերը բոլոր մեղադրանքները «կազմակերպված արշավ» է անվանել:

«Որպես պրեդյուսեր, ես գիտեմ, որ կարող եմ շատ ուղիղ լինել: Ես երբեք մտադրված չեմ փորձել վախեցնել կամ ցավ պատճառել մարդկանց՝ հոգեպես կամ ֆիզիկապես: Կցանկանայի դիմել կանանց, ովքեր պնդում են, որ իմ վարքը անընդունելի է, օգտվել նրանց հասանելի վարույթների տարբերակներով: Ես պատրաստ եմ բազմակողմանի համագործակցության: Ափսոսում եմ, որ ԶԼՄ-ներում բարձրացված ալիքը բացասական է ազդում ողջ ընկերության վրա և կանգնած է դատական վարույթի արդար ուղղուն»,- հայտնել է Ֆաբրը

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս