Վերավաճառքի շուկայի, հատկապես օնլայն, զարգացումը վերջին տարիներին մանրածախ վաճառքի ոլորտի ամենալուրջ փոփոխություններից մեկն է: Փորձագետների հավաստմամբ, ռեսեյլի աճը շարունակվելու է գրանցվել: Ապրանքների վերավաճառքով զբաղվող Thredup կայքը ամենամյա հաշվետվություն է հրապարակել, որում լուսաբանել է նաև ռեսեյլի ապագան: Ըստ կայքի գնահատականների, մինչև 2020 թվականը ռեսեյլի շուկան 41 մլրդ դոլարի է հասնելու, և այս գումարից մոտ կեսը ստացվելու է հագուստի շնորհիվ: Փորձագետների կարծիքով, մինչև 2027 թվականը ռեսեյլի շուկայի վաճառողների ձեռքերում հայտնվելու է մարդկանց գառդերոբի կեսը. վերավաճառքի բիզնեսը 24 անգամ ավելի շատ է աճում, քան, ընդհանուր առմամբ, մանրածախ վաճառքը՝ 49%-ն ընդդեմ 2%-ի:
Չնայած, որ երիտասարդությունը հաճախ է չմտածված գնումներ անում և հրաժարվում է նոր հագուստից, նոր սերունդն ավելի հաճախ ընտրում է խանութներ, որոնցում ապրանքները վերավաճառվում են: 18-24 տարեկան սպառողների 40%-ը նման գնումներ են կատարել անցած տարի, և մեծ մասը հայտնում է, որ գերադասում է գնումներ կատարել բրենդերից, որոնք մտահոգված են շրջակա միջավայրի պահպանմամբ: Վերավաճառքով զբաղվող խանութներն իրենց հակադրում են «արագ նորաձևությանը» և պնդում են, որ կարելի է նորույթներով գոհացնել սպառողների ցանկությունները, առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու: Եվ, թվում է, թե այս միտքն աշխատում է. ըստ 2017 թվականի հաշվետվության, ռեսեյլի բաժինը կազմել է մոտ 6%, իսկ fast fashion-ի՝ 9%:
Կանխատեսվում է, որ մինչև 2027 թվականը ռեսեյլը կունենա շուկայի 11%-ը, իսկ «արագ նորաձևությունը»՝ միայն տասներորդ մասը: