loader
Sotheby’s և Christie's աճուրդները դադարեցնում են կանանց նկարահանել գովազդային լուսանկարներում

Sotheby’s և Christie's աճուրդները դադարեցնում են կանանց նկարահանել գովազդային լուսանկարներում

Sotheby's և Christie's խոշորագույն աճուրդի տների ներկայացուցիչները հայտարարել են, որ հրաժարվում են կադրում կնոջ մասնակցությամբ արվեստի գովազդից: Իրենց որոշումը բացատրել են նրանով, որ այսօր «art-girls» նկարահանումն ընդունվում է որպես սեքսիզմ:

«Մենք աշխատում ենք տարբեր արվեստի հետ, ուստի ցանկանում ենք, որքան հնարավոր է ինկլյուզիվ եղանակով, դա ցուցադրել նաև մեր համաշխարհային աուդիտորիային»,- հայտնել է Sotheby's-ի ներկայացուցիչը: Իր հերթին, Christie's-ի ներկայացուցիչը նշել է, որ դիսկրիմինացնող գովազդը ստեղծվում էր ոչ աճուրդի տան ցանկությամբ՝ կադրում հերոսի ընտրության հարցում ազդեցություն ունեն ֆոտոխմբագիրներն ու լուսանկարիչները:

«Սովորաբար, ԶԼՄ-ներն ու լուսանկարիչները հատուկ խնդրում էին, որպեսզի լուսանկարվեն հենց իգական սեռի մոդելները: Նման պահանջները ստիպված էինք բավարարել, թեպետ առաջարկում էինք նաև նկարահանումների այլ սցենարներ»,- ասում է Christie’s-ը: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս