loader
Ssence օնլայն-խանութը գնել և փակել է Polyvore կայքը

Ssence օնլայն-խանութը գնել և փակել է Polyvore կայքը

Ssence կանադական օնլայն-ռեթեյլերը գնել և կանգնեցրել է Polyvore կայքի աշխատանքը: Հիշեցնենք, որ սա սերվիս է, որի օգնությամբ հնարավոր էր ինտերնետ-խանութներում փնտրել անհրաժեշտ հագուստը, նրանցով կոլաժներ և մուդբորդներ ստեղծել, շփվել այլ օգտատերերի հետ և փոքրիկ նյութեր հրապարակել:

Այժմ, Polyvore-ի գլխավոր էջում կախված է «Polyvore is now Ssence» բանները, իսկ այցելուները ավտոմատ կերպով տեղափոխվում են դեպի Ssence.com կայք: Polyvore-ի օգտատերերից մեկը՝ ուսանողուհի Լորեն Քոութսը, ով 4 տարի օգտվում է սերվիսից, «Bring Back Polyvore» վերնագրով ստորագրահավաք է սկսել. նա ցանկանում է վերականգնել պլատֆորմն իր նախկին ֆունկցիաներով: Polyvore-ի այլ օգտատերերը նշում են, որ կայքի գոյության ընթացքում իրական համայնք է ստեղծվել, որը շարունակում էր զարգանալ: Նրանք նաև հայտարարել են, որ ռեթեյլերի կողմից կայքի հանկարծակի փակումը ոչ պրոֆեսիոնալ է և չեն պատրաստվում այնտեղ գնումներ կատարել, քանի որ վաճառվող հագուստը շատ թանկ է: Polyvore օնլայն-պլատֆորմը ստեղծվել է 2007 թվականին և 2012-ին այն ամեն ամիս մոտ 20 մլն այցելու ուներ:

Սակայն, 2015 թվականին կայքի պոպուլյարությունը սկսել է ընկնել, այնուհետև Polyvore-ը վաճառվել է Verizon ամերիկյան հեռահաղորդակցման ընկերության Oath Inc. Ընկերության կողմից, որն այն վերավաճառել է Ssence-ին: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս