loader
Tinder. 2018 թվականի գլխավոր թրենդերը

Tinder. 2018 թվականի գլխավոր թրենդերը

Tinder դեյթինգ-սերվիսն առաջին անգամ կիսվել է օգտատերերի շրջանակներում գլխավոր թրենդերի մասին: Այսպես, 2018 թվականին ԱՊՀ տարածքի օգտատերերի ամենապոպուլյար էմոձիները աչքով անող և ժպտացող դեմքերն ու «չծխել» նշանն է: Օգտատերերի պրոֆիլներում նումների քանակով գերազանցել են կատուները, հումորի զգացումն ու շները: Բացի այդ, նշումների հնգյակում է հայտնվել Tinder-ում ճանապարհորդությունների և ընկեր գտնելու մտադրության մասին նշումը:

Սպորտային նախասիրություններից առաջատարը վազքն է, սնոուբորդինգը և ֆուտբոլը, այնուհետև յոգան և բասկետբոլը: Tinder-ի թոփ-պրոֆիլներից կին-օգտատերերն ընտրել են սերֆերներին, անհատ ձեռներեցներին և ինժեներներին. ֆրանսուհիները նախապատվությունը տվել են հրշեջներին և փրկարարներին, իսկ կորեուհիները՝ բժիշկներին: Տղամարդկանց հետաքրքրել են ճանապարհորդուհիները, ինժեներներն ու կրեատորները, ինչպես նաև մոդելներն ու կին-մարզիկները. հատկապես, գերմանացիները նախապատվությունը տվել են ճանապարհորդուհիներին, իսկ ամերիկացիները՝ կին-ինժեներներին: ԱՊՀ տարածքում հավելվածի ամենաակտիվ ամիսները մայիսն ու  հուլիսն են:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս