loader
«Տիտանիկի» կրկնօրինակը կրուիզ կուղևորվի 2022 թվականին (տեսանյութ)

«Տիտանիկի» կրկնօրինակը կրուիզ կուղևորվի 2022 թվականին (տեսանյութ)

Blue Star Lines ընկերությունը նավով կրուիզ է անոնսավորել, որը լեգենդար «Տիտանիկի» կրկնօրինակն է լինելու: Նավում, ինչպես և նրա նախորդ տարբերակում, լողավազան, առաջին կլասի համար շքեղ ռեստորան և, անգամ, թուրքական բաղնիքներ կլինեն: Նախատեսվում է, որ 2022 թվականին նավը նույն երթուղով կանցնի, այսինքն՝ բրիտանական Սաութհեմփթոնից մինչև Նյու Յորք:

Սակայն, Մեծ Բրիտանիա մտնելուց առաջ, նավը փորձնական ճանապարհորդություն կանցկացնի Դուբայից: Նոր «Տիտանիկի» կառուցումը 500 մլն դոլար արժե, այն 2,400 ուղևոր և անձնակազմի 900 անդամ է տեղավորում: Տարբեր կլասերի խցկների գները դեռևս մշակվում են: Նավի ստեղծողները պնդում են, որ նրանց «Տիտանիկով» ճանապարհորդությունն անվտանգ է լինելու:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս