loader
Uber-ը վարորդի հետ ուղևորի շփման համար գործիքներ է մտցրել

Uber-ը վարորդի հետ ուղևորի շփման համար գործիքներ է մտցրել

Uber-ը գործիքների նոր ընտրանի է անոնսավորել, րոոնք թույլ են տալիս հեշտացնել վարորդի և ուղևորի շփումը: Spotlight ֆունկցիայի օգնությամբ վարորդին ավելի հեշտ կլինի ուղևորին վերցնել մարդաշատ վայրից. օրինակ՝ ֆուտբոլային խաղից կամ համերգից հետո: Տաքսին պատվիրած հավելվածի օգտատիրոջ էկրանը որոշակի գույնով կմիացվի, որը հայտնի կլինի միայն վարորդին. այսինքն՝ այսպես նրան ավելի հեշտ կլինի տեսնել հաճախորդին, երբ նա սմարթֆոնը վեր կբարձրացնի: Uber-ը նաև թույլ կտա ճշտել ուղևորի տեղակայությունը կարևոր դետալներով հաղորդագրությունների օգնությամբ («ես կարմիր գլխարկով եմ», «կանգնած եմ խաչմերուկին»):

Բացի այդ, հավելվածում ստանդարտ արտահայտություններ և շաբլոններ կհայտնվեն: Ընկերությունը հայտարարել է, որ փոխում է նախապես պլանավորած ուղևորությունների հանդեպ քաղաքականությունը:  Ըստ նոր համակարգի, եթե վարորդը չի ժամանում նախատեսված ժամին, ապա Uber-ը հաճախորդին 10 դոլարի համարժեք գումար է տրամադրում, որը կարելի է ծախսել հաջորդ ուղևորության ժամանակ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս