loader
Վիվիեն Վեսթվուդը գազի հանքի դեմ պարային ակցիա է անցկացրել

Վիվիեն Վեսթվուդը գազի հանքի դեմ պարային ակցիա է անցկացրել

Վիվիեն Վեսթվուդը հայտնի է ոչ միայն որպես դիզայներ, այլ նաև ակտիվիստ, և օրեր առաջ անգլիական Լանկաշիր կոմսությունում Cuadrilla ընկերության կողմից թերթաքարային գազի հանքի դեմ բողոքի ակցիա է կազմակերպել: Վեսթվուդը Փրեսթոն քաղաքի հասարակական ճանապարհներից մեկին ABBA փոփ-խմբի «Dancing Queen»  երգի տակ պար է ներկայացրել: Դիզայներին կարող էր միանալ ցանկացած մեկը:

«Շոտլանդիան, Ուելսը, Իռլանդիան, Ֆրանսիան և Գերմանիան՝ բոլորը հրաժարվում են ֆրեքինգից (ջրամբարի հիդրավլիկ պատռվելու մեթոդով բնական գազի հանքի գործընթացը, որի արդյունքում թթվածին են ներխուժում մեթանն ու այլ գազերը): Եվ միայն Անգլիան է նետված ճակատագրի ողորմությանը: Կոնսերվատիվ կառավարությունը, որը միակ քաղաքական խոշոր ուժն է, որը շարունակում է աղտոտել օդը, այժմ մեկուսացված է»,- նշել է Վեսթվուդի որդին՝ Agent Provocateur ներքնազգեստի բրենդի հիմնադիր Ջո Կոռը, ով նույնպես մասնակցել է ակցիային: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս