loader
Vogue Fashion Festival. Քննարկումներ

Vogue Fashion Festival. Քննարկումներ

Փարիզյան Հօտել Պօտօցկի հյուրանոցում կայացել է Vogue Fashion Festival 3-րդ փառատոնը, որի հյուրերն էին դիզայներները, մոդելները, ինֆլյուենսները և նորաձևության ինդուստրիայի այլ ինսայդերները: Միջոցառման մասնակիցները քննարկել են ոչ միայն ելույթների հայտարարված թեմաները, այլ նաև, նման ելույթների կազմակերպման կապակցությամբ, հայտնի փարիզուհիներից արժեքավոր խորհուրդներ են ստացել:

Այսպես, Կարոլին դը Մեգրեն կարծում է, որ հուզմունքը հաղթահարելու լավագույն մեթոդը մեկ գավաթ կարմիր գինին է, և խոստովանել է, որ բեմի վախը նրան երաժիշտ դառնալու հնարավորություն թույլ չի տվել: Չնայած, որ Կարոլինը Chanel-ի ամբասադորն է և նա հաճախ է ելույթ ունենում հանրության առջև, նա կրկին հուզվում է աուդիտորիայի հարցերին պատասխանելիս. «Ես կորցնում եմ բոլոր մտքերը առաջին հարցից հետո՝ գլխի մեջ պարզապես դատարկություն է, կարծես, ոչինչ չեմ հիշում»:

IT-girl Ժաննա Ադամսը համոզված է, որ կարևոր է հանդիսատեսի հետ տեսողական կապը պահպանելն է և, այսպիսով, հասկանալ նրա մտադրությունները. «Անհրաժեշտ է անընդհատ ինքդ քեզ հիշեցնել, որ այս մարդիկ այստեղ են եկել միայն այն բանի համար, որպեսզի լսեն քեզ»:

Երգչուհի Լու Դուայոնը հաջողակ ելույթի գրավականն անվանել է էքսպրոմտը. «Երևի, կարելի է գրել հիմնական մտքերի փոքրիկ ցուցակ, որոնց կցանկանաս անդրադառնալ, սակայն պետք չէ նրանց վրա հույս դնել: Մարդիկ խուճապի են մատնվում, երբ խառնվում են իրենց նշումների մեջ»: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս