loader
Vogue UK. Մեծ Բրիտանիայի ամենաազդեցիկ կանանց ռեյտինգը

Vogue UK. Մեծ Բրիտանիայի ամենաազդեցիկ կանանց ռեյտինգը

Բրիտանական Vogue ամսագիրը 2018 թվականին Մեծ Բրիտանիայում 25 ամենաազդեցիկ կանանց ցուցակ է հրապարակել: Ռեյտինգում են տարբեր մասնագիտությունների, տարբեր տարիքի և տարբեր ռասայական պատկանելության ներկայացուցչուհիները:

Ամսագրի կարծիքով, հասարակության վրա մեծ ազդեցություն ունի 22-ամյա երգչուհի Դուա Լիպան, ով ցուցակի ամենաերիտասարդ մասնակիցն է, մոդելներ Էդի Քեմփբելն ու Ադվոա Աբոան, իրավապաշտպան Ամալ Քլունին, դիզայներ Ստելլա ՄակՔարթնին, գրող Ջոան Ռոլինգը, Սասեքսյան դքսուհի Մեգան Մարքլը:

Քիչ հայտնի անունների թվում են գրող և ակտիվիստուհի Շինեյդ Բերքը, հեռուստապրոդյուսեր Օռլի Դոերթին, Matchesfashion օնլայն-ռիթեյլի ներկրման գծով տնօրեն Նատալի Քինգեմը, Շոտլանդիայի Կոնսերվատիվ կուսակցության առաջնորդ Ռութ Դեվիդսոնը, «Մանչեստեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի օպերացիոն տնօրեն Կոլետ Ռոշն ու Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանի նախագահ Ռիչմոնդյան բարոնուհի Բրենդա Հեյլը:

Ցուցակի մանրամասներն այստեղ։ 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս