WWD-ն հայտնում է, որ Conde Nast հրատարակչության ամերիկյան գրասենյակը շարունակում է վերակազմավորման գործընթացը: Ընկերության նոր մտահղացումն է տարբեր պարբերականներից գեղեցկության և նորաձևության խմբագիրներին ընդհանուր ցանցերում միավորելն է:
Vogue-ի գեղեցկության բաժնի տնօրեն Սելիա Էլենբերգը կգլխավորի բյութի-ուղղությունը, W Magazine-ի մարկետինգի գծով խմբագիրը և Vogue-ի նորաձևության նախկին խմբագիր Ռիկի դե Սոլեն կգլխավորեն նորաձևության ընդհանուր բաժինը: Նրանք նաև կպահպանեն Vogue-ում և W-ում իրենց դիրքերը:
Խմբագիրների միավորված ցանցերը հրատարակչությունը ստեղծում է Conde Nast-ի բոլոր բրենդերի օգնության համար. օրինակ՝ Vogue-ի նորաձևության խմբագիրն օգնելու է Conde Nast Traveller-ի կոլեգաներին և այլն: Conde Nast-ի ներկայացուցիչներն ընդգծում են, որ ընդհանուր բաժինների ստեղծումը աշխատակիցների կրճատման չի հանգեցնի: