loader
Critics’ Choice Awards-2018 մրցանակաբաշխության հաղթողները

Critics’ Choice Awards-2018 մրցանակաբաշխության հաղթողները

Կինոմրցանակաբաշխությունների սեզոնը սկսվել է, և այն շարունակում է Critics’ Choice Awards-ը, որի ժամանակ պարգևատրվում են ամերիկյան կինոքննադատների կողմից հաթող ճանաչված լավագույն ֆիլմերն ու սերիալները: Ի տարբերություն «Ոսկե գլոբուսի», այս տարվա 23-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ քիչ է խոսվել հարասմենթի և Time's Up շարժման, գենդերային անհավասաության մասին:

Առանց քաղաքական կատակների չի անցել նաև Critics’ Choice Awards-ը. ամերիկացի դերասան Ջեյ Ֆեռոն, լավագույն կատակերգական ֆիլմը հայտարարելուց առաջ հանդիսատեսին հարցրել է, թե արդյո՞ք նրանք կարոտում են Բարաք Օբամային, պատասխանը միանշանակ դրական էր:

Critics’ Choice Awards մրցանակաբաշխության այս տարվա հաղթողներն են.

  • «Լավագույն ֆիլմ»՝ «Ջրի ձևը»,
  • «Լավագույն դերասան»՝ Գարի Օլդման («Մութ ժամանակները»),
  • «Լավագույն դերասանուհի»՝ Ֆրենսիս ՄակԴորմանդ («Միսուրի, Էբինգի սահմանին երեք բիլբորդները»),
  • «Երկրորդ պլանի լավագույն դերասան»՝ Սեմ Ռոքուել («Միսուրի, Էբինգի սահմանին երեք բիլբորդները»),
  • «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Էլիսոն Ջենի («Սառցե լիրբը»),
  • «Լավագույն ռեժիսոր»՝ Գիլիերմո դել Տոռո («Ջրի ձևը»),
  • «Լավագույն կատակերգություն»՝ «Սեր՝ հիվանդություն»,
  • «Լավագույն կատակերգու դերասան»՝ Ջեյմս Ֆրանկո («Դժբախտություն-արարիչը»),
  • «Լավագույն կատակերգու դերասանուհի»՝ Մարգո Ռոբի («Սառցե լիրբը»),
  • «Լավագույն դրամատիկ սերիալ»՝ «Աղախինի պատմվածքը»,
  • «Դրամատիկ սերիալի լավագույն դերասան»՝ Ստերլինգ Կ. Բրաուն («Սա մենք ենք»),
  • «Դրամատիկ սերիալի լավագույն դերասանուհի»՝ Էլիզաբեթ Մոս («Աղախինի պատմվածքը»),
  • «Դրամատիկ սերիալի երկրորդ պլանի լավագույն դերասան»՝ Դեվիդ Հարբոր («Շատ տարօրինակ գործեր»),
  • «Դրամատիկ սերիալի լավագույն դերասանուհի»՝ Էն Դաուդ («Աղախինի պատմվածքը»),
  • «Լավագույն կատակերգականական սերիալ»՝ «Զարմանալի միսիս Մեյզելը»,
  • «Կատակերգական սերիալի լավագույն դերասան»՝ Թեդ Դենսոն («Լավագույն աշխարհում»),
  • «Կատակերգական սերիալի լավագույն դերասանուհի»՝ Ռեյչել Բրոսնահեն («Զարմանալի միսիս Մայզելը»),
  • «Կատակերգական սերիալի երկրորդ պլանի լավագույն դերասան»՝ Ուոլտոն Գոգինս («Ուսմասվարները»),
  • «Կատակերգական սերիալի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Մայեմ Բիալիկ («Մեծ պայթյունի թեորիան»),
  • «Երիտասարդ տաղանդ»՝ Բրուքլին Փրինս («Ֆլորիդա» նախագիծ»),
  • «#SeeHer հատուկ մրցանակ»՝ Գալ Գադոթ,
  • «Լավագույն դերասանական կազմ»՝ «Միսուրի, Էբինգի սահմանին երեք բիլբորդները»,
  • «Լավագույն օրիգինալ սցենար»՝ Ջորդան Փիլ («Դուրս»),
  • «Լավագույն ադապտացված սցենար»՝ Ջեյմս Այվորի («Կոչիր ինձ քո անունով»),
  • «Լավագույն օպերատոր»՝ Ռոջեր Դիքինս («Ածելիի վրայով վազողը 2049»),
  • «Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք»՝ «Ջրի ձևը»,
  • «Լավագույն մոնտաժ»՝ «Երեխան դրայվի մեջ», «Դյունքըրք»,
  • «Լավագույն կոստյումներ»՝ «Ուրվականային թել»,
  • «Լավագույն գրիմ»՝ «Մութ ժամանակներ»,
  • «Լավագույն վիզուալ էֆեկտներ»՝ «Կապիկների մոլորակ. Պատերազմ»,
  • «Լավագույն երաժշտություն»՝ Ալեքսանդր Դեսփլա («Ջրի ձևը»),
  • «Լավագույն երգ»՝ «Remember Me» («Կոկոյի գաղտնիքը»),
  • «Լավագույն անիմացիոն ֆիլմ»՝ «Կոկոյի գաղտնիքը»,
  • «Լավագույն էքշն-ֆիլմ»՝ «Կին-հրաշքը»,
  • «Լավագույն կոմեդիա»՝ «Հիվանդություն-սեր»,
  • «Լավագույն կատակերգական դերասան»՝ Ջեյմս Ֆրանկո («Դժբախտություն-արարիչը»),
  • «Լավագույն կատակերգական դերասանուհի»՝ Մարգո Ռոբի («Սառցե լիրբը»),
  • «Լավագույն ֆանտաստիկ կամ հորոր-ֆիլմ»՝ «Դուրս»,
  • «Լավագույն արտասահմանյան ֆիլմ»՝ «Ծայրահեղության սահմանին»,
  • «Լավագույն մինի-սերիալ»՝ «Մեծ փոքր սուտ»,
  • «TV-ում լավագույն ֆիլմ»՝ «Սուտասան, հռչակավոր և սարսափելի»,
  • «Ֆիլմում կամ մինի-սերիալում լավագույն դերասան»՝ Յուեն ՄակԳրեգոր («Ֆարգո»),
  • «Ֆիլմում կամ մինի-սերիալում լավագույն դերասանուհի»՝ Նիկոլ Քիդման («Մեծ փոքր սուտ»),
  • «Ֆիլմում կամ մինի-սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասան»՝ Ալեքսանդր Սքարսգարդ («Մեծ փոքր սուտ»),
  • «Ֆիլմում կամ մինի-սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ լոռա Դեռն («Մեծ փոքր սուտ»),
  • «Լավագույն մուլտսերիալ»՝ «Ռիկը և Մորտին»:
Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս