loader
Էլիզաբեթ II-ը պատմել է իր թագի մասին

Էլիզաբեթ II-ը պատմել է իր թագի մասին

Պարզվել է, որ թագուհի լինելը բառիս ուղիղ իմաստով ծանր բեռ է և այս «մասնագիտությունը» բացարձակ ռոմանտիկ չէ, ինչպես շատերն են կարծում: Պատմել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, ով խոստովանել է, որ իր հայտնի միապետական թագը կրելիս չի կարող ոտքերի տակ նայել:

Այս «աքսեսուարը», ըստ թագուհու, այդքան գեղեցիկ չէ, որքան անհարմար ու, անգամ, վտանգավոր: «Թագով հնարավոր չէ ճառ կարդալ, քանի որ գլուխը ներքև իջեցնելը շատ դժվար է: Ավելին, այսպես կարելի է կոտրել վիզը»,- խոստովանել է թագուհին: Թագը բավականին ծանր է՝ մոտ 1,3 կգ: Նման քաշն ապահովվում է թանկարժեք քարերի շնորհիվ (ալմաստներ, շափյուղաներ, զմրուխտներ և այլն):

Եղիսաբեթ II-ը իր հայտնի թագը կրում է միայն առանձին առիթների ժամանակ. առաջին անգամ նա այն կրել է 1953 թվականին, այնուհետև կրում է Պառլամենտի ամենամյա բացման արարողության ժամանակ: Այդուհանդերձ, թագուհին նշել է, որ թագը միապետի համար շատ կարևոր ատրիբուտ է. «Նա բազմաթիվ թերություններ ունի, սակայն չի կարելի չնշել նրա կարևորությունն ու նշանակությունը»:  

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս