loader

Կառա Դելվինը՝ Jimmy Choo-ի գովազդային վիդեոարշավում

Jimmy Chooպայուսակների եւ կոշիկների բրիտանական բրենդը հրապարակել է Կառա Դելվինի գլխավորությամբ Shimmer in the Dark սուրբծննդյան գովազդային արշավը: Ըստ վիդեոյի սյուժեի, Դելվինը Jimmy Choo-ի գլիթերածածկ բոտիլիոններով եւ կարճ կարմիր փայլփլուն զգեստով քայլում է Նյու Յորքում: Բոլոր անցորդները մոդելի հետեւից նույն արտահայտությունն են ասում. «Nice shoes» («Գեղեցիկ կոշիկներ»):

Հոլովակի հեղինակն է ավստրալացի ռեժիսոր Լորին Ասկիլը: Փայլփլուն բոտիլիոնները Jimmy Choo-ի կրուիզային հավաքածուից են, որոնց կրեատիվ տնօրեն Սանդրա Չոյը նվիրել է դիսկո ոճին: Հոլովակն ուղեկցվում է մի քանի լուսանկարներով, որոնցում Դելվինը մետաղական նավակներ, բրոգեր ու սանդալներ է փորձում: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս