loader
Ռոտերդամի ոստիկանությունը կանգնեցնելու է թանկարժեք հագուստով մարդկանց

Ռոտերդամի ոստիկանությունը կանգնեցնելու է թանկարժեք հագուստով մարդկանց

De Telegraaf թերթը հայտնում է, որ Ռոտերդամի ոստիկանությունը պլանավորում է գողության դեմ պայքարի նոր միջոց մտցնել: Այն դեպքում, եթե նախագիծը կհաստատվի, ապա դիզայներական հագուստով երիտասարդ տղաներին և աղջիկներին կկանգնեցնեն փողոցներում:

Քաղաքային ոստիկանության սպաները հարցեր կուղղեն այն մասին, թե որտեղ և ինչպես են գնվել տվյալ հագուստն ու կոշիկները. կրողները ստիպված կլինեն ապացուցել, որ իրերն իսկապես նրանց են պատկանում, հակառակ դեպքում նրանք կառգրավվեն: Vice-ը ընդգծում է, որ ոստիկանությանն անհրաժեշտ կլինի դիզայներական բրենդերի միջև տարբերության դետալային թրեյնինգ անցնել: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս