loader
Սուրբ Վալենտինը նշելու այս տարվա ամենառոմանտիկ քաղաքներն ու հոթելները

Սուրբ Վալենտինը նշելու այս տարվա ամենառոմանտիկ քաղաքներն ու հոթելները

Եթե ռոմանտիկայի պակաս է զգացվում, իսկ հնարավորությունները թույլ են տալիս սիրելիի համար այդ օրն ավելի անմոռանալի դարձնել, ապա GQ-ն այս տարվա սիրահարների տոնն առաջարկում է հանգստի մեջ անցկացնել: Ընտրվել են 5 ռոմանտիկ ժամանակակից քաղաքներ և նրանցում առկա համապատասխան հյուրանոցներ ու ռեստորաններ, որոնք օդում էլ ավելի կշատացնեն ռոմանտիկայի և սիրո մոլեկուլները: 

Փարիզ. MANDARIN ORIENTAL: Սիրահարների տոնի համար մեկ ուղղությունը Փարիզն է: Զբոսանք Սենայի երկայնքով, Օրսա թանգարանի ոգեշնչող ու հուզիչ իմպրեսիոնիստական ստեղծագործություններ, Մոնմարտրի աստիճաններին բուրգունդյան գինու շշով ճանապարհել մայրամուտը: Այդ օրն ավելի առանձնահատուկ կլինի Mandarin Oriental-ում, ուր սիրահարված հյուրերին որպես նվեր բյութի-պրոցեդուրաներ և Christian Loubutin գեղեցկության սրահում կոսմետիկա է առաջարկվում: Հոթելը նաև զույգերի համար հատուկ spa-ծրագիր է մշակել: 

Լոնդոն. THE NED: Եթե ջինի սիրահար եք, ապա Մառախուղային Ալբիոնը սպասում է ձեզ: Թեմզան, Վիկտորիայի և Ալբերտի թանգարանը սպասում են իրենց այցելուներին, իսկ The Ned հոթելը ռոմանտիկ ընթրիկ և կենդանի երաժշտություն է առաջարկում: Հյուրանոցը տեղակայված է XX դարասկզբին կառուցված Midland բանկի նախկին շտաբ-գրասենյակում: Այստեղ տանիքին առկա է մեծ լողավազան, տասնյակ բարեր ու ռեստորաններ, մեծ ռոմանտիկ սյութեր: Սիրահար զույգերին այդ օրն առաջարկվում է բրիտանական, ֆրանսիական և իտալական խոհանոցի մեծ ընտրանի, ինչպես նաև ռոմանտիկ մերսում: 

Ֆլորենցիա. LUNGARNO: Ռոմանտիկան և նորաձևությունը համադրելու և հունվարին բացված Gucci Garden-ը վայելելու համար Սուրբ Վալենտինի տոնն առաջարկվում է անցկացնել Ֆլորենցիայում: Ռոմանտիկ երեկոն խորհուրդ է տրվում անցկացնել Lungarno հյուրանոցում, որտեղ կարելի է առնչվել ավեստի հետ՝ առանձնատան համարներն ու միջանցքները զարդարված են Պիկասոյի, Կոկտոյի և Բուենոյի կտավներով:

Անդերմատ. THE CHEDI: Ռոմանտիկ ուիքէնդի ևս մեկ տարբերակ է Շվեյցարիան՝ հաշվի առնելով այն, որ դահուկային սեզոնը դեռևս չի ավարտվել: Անդերմատ քաղաքում գտնվող The Chedi հյուրանոցը ավանդական շալեների թեմայով ժամանակակից տարբերակ է: Սա այն դեպքն է, երբ բոլոր սիրահարների տոնը կարելի է անցկացնել բուխարու կողքին՝ քաշմիրային ծածկոցով փաթաթված, գինու ուղեկցությամբ:

Ստամբուլ. FAIRMONT QUASAR: Եթե էկզոտիկայի պահանջ է զգացվում, իսկ Սինգապուրը կամ Հոնկոնգը շատ հեռու են թվում, ապա Ստամբուլն ամենաօպտիմալ տարբերակ է, որտեղ միքսված են եվրոպական դինամիկան և արևելյան կոլորիտը: Ստամբուլյան էկլեկտիկան կարելի է ուսումնասիրել Fairmont Quasar հոթելի պանորամային պատուհաններից, որը սիրահարներին նաև հատուկ առաջարկներ ու նվերներ է առաջարկում: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս