loader
AnOther ամսագիրն ու Paul Smith-ը գարնանային արշավ են ներկայացրել

AnOther ամսագիրն ու Paul Smith-ը գարնանային արշավ են ներկայացրել

AnOther ամսագիրը և Paul Smith-ը ցուցադրել են գարուն-ամառ հավաքածուի նոր նկարահանումը: Ռետրո-էսթետիկայի ոճում լուսանկարներում տղաներն ու աղջիկները ծաղկավոր պրինտերով վառ վերնաշապիկներով հանդես են եկել Մալիբուի Զումա լողափի տարածքում:

«Դեռևս 70-ականներին ես նյույորքյան խանութներում բազմաթիվ հավայական վերնաշապիկներ եմ գնել, այնուհետև դրանք վաճառել եմ Նոթինհեմի իմ խանութում: Շելֆիլդից և Ուիհանից բազմաթիվ տղաներ էին ժամանում դրանք գնելու համար»,- նոր հավաքածուի համար ոգեշնչման աղբյուրների պատմել է Փոլ Սմիթը: Լուսանկարների հեղինակը բրազիլացի լուսանկարիչ Վավա Ռիբեյրոն է:

Նկարահանումն ամբողջությամբ հրապարակվել է AnOther Magazine-ի նոր համարում. գարուն-ամառային թողարկումը լույս է տեսել միանգամից 5 շապիկներով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս