loader
Conde Nast-ը իր ամսագրերի նոյեմբերյան շապիկների ստեղծման համար կաշխատի Google-ի հետ

Conde Nast-ը իր ամսագրերի նոյեմբերյան շապիկների ստեղծման համար կաշխատի Google-ի հետ

Google-ը և Conde Nast-ը միասին կաշխատեն հրատարակչատան ամսագրերի նոյեմբերյան շապիկների ստեղծմանը: Համագործակցությունը նվիրված է ընկերության Pixel 3 նոր սմարթֆոնի ռելիզին. հենց նրա օգնությամբ կարվեն բոլոր լուսանկարները, որոնք այնուհետև կհայտնվեն շապիկներին: Սմարթֆոնի շնորհանդեսը Նյու Յորքում տեղի կունենա նոյեմբերի 9-ին, նախագծի այլ մանրամասները չեն հայտնվում:

Հիշեցնենք, որ Conde Nast-ը վաղուց է համագործակցում Google-ի հետ. այսպես, ընկերությունը պահպանում է հրատարակչատան արխիվները, իսկ ամսագրերը Google-ին պատկանող YouTube վիդեոհոսթինգի համար մեծածավալ կոնտենտ են ստեղծում: Միաժամանակ, ընկերությունը հաճախ է գովազդում իր սարքավորումները տպագիր պարբերականներում. Google վերջին տպագիր խոշոր գովազդը թողարկվել է 2016 թվականին և նվիրված էր Pixel սմարթֆոնի առաջին սերնդի ռելիզին:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս