loader
Դակոտա Ջոնսոնը՝ W ամսագրի նկարահանման մեջ

Դակոտա Ջոնսոնը՝ W ամսագրի նկարահանման մեջ

W Magazine-ը հրապարակել է դերասանուհի Դակոտա Ջոնսոնի մասնակցությամբ նոր նկարահանման լուսանկարները, որոնցում նա կերպարանափոխվել է «խելագար տնային տնտեսուհու, ով վերջնականապես խելագարվում է Վերին Վեսթ-Սայդում գտնվող իր հրաշալի տանը», ինչպես նաև հանդես է եկել փայլերով զարդարած թիկնոցներով և զգեստներով, վառ գրաֆիկական դիմահարդարմամբ:

Նկարահանման հեղինակը Լուկա Գուադանյինոն է. կադրերը լրացված են դերասանուհու հետ հարցազրույցից ցիտատներով, որում նա պատմել է «Սուսպիրիա» նոր հորորում աշխատանքի մասին, որի բեմադրիչն է Գուադանյինոն:

«Ես իսկապես շատ եմ հավատում Լուկային որպես մարդու, համահեղինակի և նկարչի: Դուք կցանկանաք նրա հետ կիսել ցանկացած արկածը»,- ռեժիսորի հետ համագործակցության մասին արտահայտվել է Ջոնսոնը:  

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս