loader
Digital Synopsis. 2017 թվականի լավագույն տպագիր գովազդային արշավները

Digital Synopsis. 2017 թվականի լավագույն տպագիր գովազդային արշավները

Գովազդի արվեստին նվիրված Digital Synopsis ցանցային պարբերականն ընտրել է տպագիր փոսթերներ, որոնք հատկապես հիշվել են 2017 թվականին: Շոկահարող գովազդներ, կոմերցիոն շքեղ փոսթերներ՝ աշխարհի տարբեր գովազդային գործակալությունների բարձր վարպետություն, կրեատիվություն, հնարամտություն, հեգնանք և խորը իմաստ են ցուցաբերել:

Գովազդի և դիզայնի ասպարեզում անցած տարի իրենց արշավով հատկապես երևացել են.

1. World for All և McCann Worldgroup կազմակերպությունների «Տնային կենդանու համար միշտ տեղ կա» հնդկական սոցիալական գովազդ,

2. LEGO. «Կառուցիր քո ապագան»,

3. JBL. ականջակալները խլացնում են կողմնակի աղմուկը,

4. Der Tagesspiegel գերմանական թերթ,

5. Penguin աուդիոգրքեր. «Ձեր ականջը մի ողջ բեմ է»,

6. Play-Doh պլաստիլին. Play-Doh-ի աշխարհում «Հնարավոր է կենդանի մնալ գլխի տրանսպլանտացիայից հետո» հարցին պատասխանում են. «Այո»,

7. Audi ամենագնաց. «Ազատվեք վանդակից»,

8. Caribe սուրճ. «Չքնեք»,

9. Կոշիկները հանգանակելու կոչով Angel Bins-ի սոցիալական գովազդ,

10. Pedigree շների կեր. «Կեցցե շունը»,

11. Opel. «Կարևոր չէ, թե որքան ծան' է բեռը», 1

2. Visa տուրիստական ապահովագրություն. «Արձակուրդը, գրեթե, վիճակախաղ է»,

13. Alfaguara աուդիոգրքերը,

14. Global 2000 բնապահպանական կազմակերպություն. «Պարզապես պահպանենք սառույցը»,

15. Kinokuniya գրախանութ. «Գիշերային հեքիաթներ»,

16. Newsweek ամսագիր «Երբեմն անհրաժեշտ է մեկ շաբաթ սպասել»,

17. Amnesty International մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպություն. «Դուք կարող եք ամբողջն անջատել: Նրանք՝ ոչ»,

18. Աշխատանքի վարձատրման մեջ գենդերային տարբերություններին նվիրված բրազիալական Forbes ամսագրի գովազդը. ինչ կարողություններ կունենային կին-միլիարդատերները:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս