loader
«Dior by Gianfranco Ferre». Dior-ը նոր գիրք է անոնսավորել

«Dior by Gianfranco Ferre». Dior-ը նոր գիրք է անոնսավորել

Dior-ն անոնսավորել է նորաձևության տան կրեատիվ տնօրեններին նվիրված շարքի նոր գիրքը՝ «Dior by Gianfranco Ferre»: Գիրքը պատմում է իտալացի դիզայներ Ջանֆրանկո Ֆերեի ղեկավարության մասին, ով բրենդի հետ համագործակցել է 1989-1996 թվականներին:

Գրքի վրա աշխատել է AnOther Magazine-ի նորաձևության խմբագիր և Financial Times-ի ֆեշն-քննադատ Ալեքսանդր Ֆյուրին, ինչպես նաև լուսանկարիչ Լազիզ Ամանին: Գիրքը հասանելի կլինի 2019 թվականի հունվարի 15-ից՝ 70 եվրոյով: Ընդհանուր առմամբ, Dior-ը նախատեսում է 7 գիրք թողարկել, որոնցից ամենավերջինը նվիրված կլինի ֆրանսիական տան այժմյան կրեատիվ տնօրեն Մարիա Գրացիա Կյուրիին:

Ավելի վաղ, բրենդը ներկայացրել է Քրիստիան Դիորի, Իվ Սեն-Լորանի և Մարկ Բոանի մասին գրքերը: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս