loader
Forbes. 2018 թվականի ամենաբարձր վարձատրվող երաժիշտները

Forbes. 2018 թվականի ամենաբարձր վարձատրվող երաժիշտները

Forbes-ը հրապարակել է 2018 թվականի ամենաբարձր վարձատրվող երաժիշտների ցուցակը: Պարբերականը հաշվի է առել սելեբրիթիների 2017 թվականի հունիսի 1-ից մինչև 2018 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածի եկամուտները:

Այս տարի ռեյտինգի առաջին հորիզոնականում է իռլանդական U2 ռոք-խումբը, որը 118 մլն դոլար է վաստակել: Երկրորդ տեղը զբաղեցրել է Coldplay բրիտանական խումբը՝ 115,5 մլն դոլարով: Եռյակը եզրափակում է երաժիշտ Էդ Շիրանը՝ 110 մլն դոլարով:

Տասնյակում են Բրունո Մարսը ($100 մլն), Քեթի Փերին ($83 մլն), Թեյլոր Սվիֆթը ($80 մլն), Ջեյ-Զին ($76,5 մլն), Guns N'Roses-ը ($71 մլն), Ռոջեր Ուոթերսը ($68 մլն) և P. Diddy-ն ($64 մլն): Ընդհանուր առմամբ, առաջին 10-յակի երաժիշտները 886 մլն դոլար են վաստակել: Forbes-ի ամբողջական ցուցակն այստեղ։ 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս