loader
Forbes. 2018 թվականի ամենաբարձր վարձատրվող մոդելները

Forbes. 2018 թվականի ամենաբարձր վարձատրվող մոդելները

Forbes ամսագիրը հրապարակել է տարվա ամենաբարձր վարձատրվող մոդելների ռեյտինգը, որն այս անգամ գլխավորել է Քենդալ Ջեները. ըստ պարբերականի, 2017 թվականի հունիսի 1-ից մինչև 2018 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածը մոդելը 22,5 մլն դոլար է վաստակել. հիմնական եկամուտ բերել են adidas-ի, Estee Lauder-ի, Calvin Klein-ի և այլ խոշոր բրենդերի հետ պայմանագրերը:

Երկրորդ հորիզոնականում Կառլի Քլոսն է՝ 13 մլն դոլարով:

Երրորդ տեղում է Քրիսի Թեյգենը (11,5 մլն դոլար):

Տասնյակում է Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին ($11,5 մլն), Ժիզել Բունդհենը ($10 մլն), Կառա Դելվինը ($10 մլն), Ջիջի Հադիդը ($9,5 մլն), Բելլա Հադիդը ($8,5 մլն), Ջոան Սմոլզը ($8,5 մլն) և Դաութցեն Քրեզը ($8 մլն):

Forbes-ի ամբողջական ցուցակն այստեղ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս