loader
Forbes. 2018 թվականի ամենաեկամտաբեր և անեկամտաբեր դերասանները

Forbes. 2018 թվականի ամենաեկամտաբեր և անեկամտաբեր դերասանները

Forbes ամսագիրը հրապարակել է հոլիվուդյան անեկամտաբեր դերասանների ռեյտինգը:

Այս տարի ցուցակի առաջատարը Մեթյու ՄակՔոնահին է. նրա մասնակցությամբ ֆիլմի ստեղծողները դերասանին վճարած յուրաքանչյուր դոլարից միայն 1,1 դոլար են ստացել:

Երկրորդ հորիզոնականում Քրիստիան Բեյլն է՝ 1,5 դոլարով, երրորդ հորիզոնականում՝ Մեթ Դեյմոնը (3,7 դոլար):

Տասնյակում են հայտնվել նաև Մելիսա ՄակՔարթին, Ռիզ Ուիզերսփունը, Ջենիֆեր Լոուրենսը, Շառլիզ Թերոնը, Թոմ Քրուզը և Բեն Աֆլեկը:

Forbes-ը նաև հրապարակել է ամենաեկամտաբեր դերասանների ցուցակը, որի առաջատարը Ջերեմի Ռեներն է, ով ֆիլմարտադրողներին նրան վճարած յուրաքանչյուր դոլարի դիմաց 82,7 դոլար եկամուտ է բերում:

Երկրորդ տեղում է Մարկ Ռուֆալոն (80,2 դոլար), երրորդ տեղում՝ Էմի Ադամսը (69,9 դոլար): Տասնյակում է նաև Գալ Գադոթը, Քրիս Էվանսը, Քրիս Հեմսվորթը, Սկառլետ Յոհանսոնը, Ռոբերտ Դաունի կրտսերը, Ջուլիա Ռոբերտսը և Ռայան Ռեյնոլդսը:

Forbes-ի ամբողջական ռեյտինգներն այստեղ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս