loader
Forbes. 2018 թվականի ամենահարուստ ամերիկացի սելեբրիթիները

Forbes. 2018 թվականի ամենահարուստ ամերիկացի սելեբրիթիները

Forbes ամսագիրը հրապարակել է 2018 թվականի ամերիկացի ամենահարուստ սելեբրիթիների ռեյտինգը:

Ցուցակի առաջին հորիզոնականում է «Աստղային պատերազմների» հեղինակ Ջորջ Լուկասն է, ում կարողությունը գնահատվում է $5,4 մլրդ. այս միջոցների մեծ մասը ռեժիսորին բերել է 2012 թվականին Disney ստուդիային իր Lucasfilm ընկերության վաճառքը:

Երկրորդ հորիզոնականում է ռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգը՝ 3,7 մլրդ դոլարով:

Երրորդ տեղում է Օպրա Ուինֆրին՝ 2,8 մլրդ դոլարով:

Տասնյակում են հայտնվել բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը ($1,7 մլրդ), Քայլի Ջեները և Ջեյ-Զին (900-ական մլն դոլար), իլյուզիոնիստ Դեվիդ Քոփերֆիլդը ($875 մլն), ռեփեր Փի Դիդին ($825 մլն), գոլֆիստ Թայգեր Վուդսը և գրող Ջեյմս Փաթերսոնը (800-ական մլն դոլար):

Forbes-ի ամբողջական ցուցակն այստեղ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս