loader
Forbes. Աշխարհի ամենաառատաձեռն միլիարդատերերը

Forbes. Աշխարհի ամենաառատաձեռն միլիարդատերերը

Forbes ամսագիրը կազմել է միլիարդատերերի ցուցակ, ովքեր մեծաքանակ գումարներ են փոխանցել բարեգործությանը: Այս տարի ռեյտինգի լիդերը Ուորեն Բաֆեթն է, ով 2017 թվականին բարեգործությանը ծախսել է 2,8 մլրդ դոլար. 2 մլրդ-ը ներդրել է Բիլ և Մելինդա  Գեյթսերի հիմնադրամում, իսկ մնացածը հանձնել է նրա 3 երեխաների կառավարման տակ գտնվող բարեգործական հիմնադրամներին:

Ռեյտինգի երկրորդ հորիզոնականում են Բիլ և Մելինդա Գեյթսերը, ովքեր 2017 թվականին 2,5 մլրդ դոլար են փոխանցել բարեգործությանը. 2005 թվականին զույգն, ըստ Time ամսագրի, տարվա մարդիկ կոչման են արժանացել:

Երրորդ հորիզոնականում է Նյու Յորքի նախկին քաղաքապետ և Bloomberg տեղեկատվական գործակալության հիմնադիր Մայքլ Բլումբերգը, ով բարեգործության է փոխանցել 700 մլն դոլար:

Տասնյակում են նաև Սեմ Ուոլթոնի (Walmart) ընտանիքը ($536 մլն), ներդնող Ջորջ Սորոսը ($531 մլն) և Մարկ Ցուկերբերգն (Facebook) ու Պրիսցիլա Չանը ($400 մլն), Գորդոն Մուռն (Intel) ու Բեթի Մուռը ($338 մլն), Ջեյմս Սայմոնսի (Renaissance Technologies Corporation) ընտանիքը ($328 մլն), բիզնեսմեն Հանսյորգ Վիսը ($315 մլն) և ձեռներեց Դասթին Մոսկովիցն ու Կարի Թունան ($298 մլն):

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս