loader
Forbes. Աշխարհի ամենաբարձր վարձատրվող հեռուստադերասանները

Forbes. Աշխարհի ամենաբարձր վարձատրվող հեռուստադերասանները

Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող հեռուստադերասանների ռեյտինգը: Այս տարի առաջին չորս հորիզոնականներում են հայտնվել CBS հեռուստաալիքի «Մեծ պայթյունի տեսությունը» կոմեդիական սերիալի գլխավոր դերակատարները:

Առաջին հորիզոնականում է Ջիմ Փարսոնսը ($26,5 մլն եկամուտ), ով արդեն չորրորդ տարի է գլխավորում այս ցուցակը:

Երկրորդ տեղում է Ջոնի Գալեկին ($25 մլն), երրորդ տեղում՝ Սայմոն Հելբերգը ($23,5 մլն):

Հնգյակում են հայտնվել Կունան Նայարը ($23,5 մլն) և Մարկ Հերմոնը («Ծովային ոստիկանություն. Հատուկ բաժին», NCIS)` 19 մլն դոլարով:

Հեռուստադերասանների եկամուտը հաշվարկվել է 2017 թվականի հունիսի 1-ից 2018 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Forbes-ը նշում է, որ առաջին հնգյակի դերասանների եկամուտները, նախորդ տարվա հետ համեմատած, ընկել են:

Ընդհանուր առմամբ, այս տարվա ամենաբարձր վարձատրվող հեռուստադերասանները 181 մլն դոլար են վաստակել, նախորդ տարվա 185 մլն դոլարի հետ համեմատած:

Տասնյակում են Էդ Օ’Նեիլը ($14 մլն), Էրիկ Սթոնսթրիտը ($13,5 մլն), Ջես Թայլեր Ֆերգյուսոնը ($13 մլն), Թայ Բուրելը ($12 մլն), Էնդրյու Լինքոլնը ($11 մլն):

Forbes-ի ամբողջական ցուցակն այստեղ։ 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս