loader
Forbes. Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ռեփերները

Forbes. Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ռեփերները

Forbes ամերիկյան ամսագիրը հրապարակել է 2017 թվականի հունիսից մինչև 2018 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում ամեաբարձր վարձատրված ռեփերների Hip-Hop Cash Kings ռեյտինգը:

Այս տարի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ջեյ-Զին, ով 76,5 մլն դոլար է վաստակել, որի զգալի մասը կազմել է Բեյոնսեի հետ «Everything Is Love» համատեղ ձայնագրված ալբոմը և «On The Run II» համատեղ մասշտաբային համերգային շրջագայությունը:

Երկրորդ հորիզոնականում է Փի Դիդին, ում եկամուտը 64 մլն դոլար է կազմել:

Եռյակը եզրափակում է Քենդրիկ Լամարը՝ 58 մլն դոլարով: Ռեյտինգի տասնյակում են հայտնվել Դրեյքը ($47 մլն), J. Cole-ը ($35,5 մլն), Dr. Dre-ն ($35 մլն), Nas-ը ($35 մլն), Pitbull-ը ($32 մլն), Future-ը ($30 մլն) և Քանյե Ուեսթը ($27,5 մլն): Forbes-ի ամբողջական ցուցակն այստեղ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս