loader
Forbes. տարվա 100 ամենաթանկարժեք բրենդերը

Forbes. տարվա 100 ամենաթանկարժեք բրենդերը

Forbes ամսագիրը հրապարակել է ամենաարժեքավոր բրենդերի ամենամյա ռեյտինգը:

Այս տարի ցուցակը գլխավորել է Apple ընկերությունը, որի արժեքը բարձրացել է 8%-ով՝ 180 մլրդ դոլար կազմելով:

Երկրորդ հորիզոնականում է Googl-ը՝ 132,1 մլրդ դոլար արժողությամբ (+30%), իսկ երրորդ տեղը բաժին է հասել Microsoft-ին՝ 104,8 մլրդ դոլարով (+21%):

Հնգյակում են հայտնվել Facebook-ը (+29%/ 94,8 մլրդ դոլար) և Amazon-ը (+31%/ 70,9 մլրդ դոլար):

Ռեյտինգը կազմելիս Forbes-ի փորձագետները հաշվի են առել ընկերությունների տարեկան շահույթը, հարաբերակցությամբ, որը ցույց է տալիս «իր ինդուստրիայում բրենդի դերը»:

Ցուցակում ընդգրկվել են միայն այն բրենդերը, որոնք գործունեություն են ծավալում ԱՄՆ-ի տարածքում, ուստի ցուցակի մեծ մասի ընկերություններն ամերիկյան են: Տասնյակում են հայտնվել նաև Coca-Cola (+2% - $57,3 մլրդ), Samsung (+25% - $47,6 մլրդ), Disney (+8% - $47,5 մլրդ), Toyota (+9% - $44,7 մլրդ), AT&T (+14% - $41,9 մլրդ) ապրանքանիշները: Ամբողջական ցուցակն այստեղ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս