loader
Forbes. Տարվա ամենաանհաջողակ և ամենահաջողակ միլիարդատերերը

Forbes. Տարվա ամենաանհաջողակ և ամենահաջողակ միլիարդատերերը

Forbes ամսագիրը հրապարակել է միլիարդատեր-անհաջողակների ռեյտինգը. պարբերականը նկատի է ունեցել 2018 թվականին նրանց կարողության անկման չափերը: Ցուցակի առաջատարը Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է. տարվա ընթացքում ամենաշատ սնանկացած միլիարդատիրոջ կարողությունը նվազել է 18,7 մլրդ դոլարով՝ 52,5 մլրդ դոլար կազմելով: Երկրորդ հորիզոնականում Zara բրենդի սեփականատեր Օմանսիո Օրտեգան է, ով մեկ տարվա ընթացքում 16,2 մլրդ դոլար է կորցրել՝ 59,6 մլրդ դոլարով մնալով: Եռյակը եզրափակում է Continental AG բաղադրիչների և անվադողերի գերմանական ընկերության սեփականատեր Գեորգ Շեֆլերն է. կորցրել է 14 մլրդ դոլար, կարողությունը՝ 12,9 մլրդ դոլար:

Բացի այդ, Forbes-ը հրապարակել է նաև տարվա ամենահաջողակ միլիարդատերերի ցուցակը: Այսպես, առաջին հորիզոնականում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, ում կարողությունը տարվա ընթացքում աճել է 28 մլրդ դոլարով: Երկրորդ տեղում Uniqlo խանութների ցանցի հիմնադիր Տադասի Յանաին է (+7 մլրդ դոլար/27,1 մլրդ դոլար), երրորդ տեղում՝ «LUKOIL» ընկերության հիմնական սեփականատեր Վագիթ Ալեկպերովն է (+4,6 մլրդ դոլար/19,5 մլրդ դոլար):

Հաշվարկներն արված են Forbes Real-Time ռեյտինգի հիման վրա՝ 2017 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածը հաշվի առնելով:  

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս