loader
Forbes. Տարվա ամենաբարձր վարձատրվող երգչուհիները

Forbes. Տարվա ամենաբարձր վարձատրվող երգչուհիները

Forbes ամսագիրը հրապարակել է տարվա ամենաբարձր վարձատրվող երգչուհիների ցուցակը:

Այս տարի առաջատարը Քեթի Փերին է, ով 2017 թվականի հունիսի 1-ից մինչև 2018 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում 83 մլն դոլար է վաստակել. երգչուհու հիմնական եկամուտը համերգներն են:

Երկրորդ հորիզոնականում Թեյլոր Սվիֆթն է, ով 80 մլն դոլար է վաստակել իր համերգներից և «Reputation» ալբոմի վաճառքից:

Եռյակը եզրափակում է Բեյոնսեն՝ 60 մլն դոլարով:

Տասնյակում են Փինկը ($52 մլն), Լեդի Գագան ($50 մլն), Ջենիֆեր Լոպեսը ($47 մլն), Ռիհաննան ($37,5 մլն), Հելեն Ֆիշերը ($32 մլն), Սելին Դիոնը ($31 մլն) և Բրիթնի Սփիրսը ($30 մլն):

Forbes-ի ամբողջական ցուցակն այստեղ։ 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս