loader

Google-ը և Conde Nast-ը ցուցադրել են համատեղ ստեղծած շապիկները

Google ընկերությունը և Conde Nast հրատարակչատունը ներկայացրել են հրատարակչատան ամսագրերի նոյեմբերյան համարների համար ստեղծած շապիկները:

Համագործակցությունը նվիրված է Google-ի Pixel 3 սմարթֆոնի թողարկմանը, որի օգնությամբ արվել են ամսագրերի գլխավոր լուսանկարները: Համատեղ նախագծում մասնակցել են Allure, Architectural Digest, Bon Appetit, Conde Nast Traveler, Glamour, GQ և W ամսագրերը, որոնց շապիկներին են հայտնվել երգչուհի Cardi B-ն, դերասան Ռայան Գոսլինգը, մոդել Ալեսանդրա Ամբրոսիոն, դերասանուհիներ Մենդի Մուռը, Սյուզեն Քելեչի Ուոթսոնը, Քրիսի Մեթցը:

Լուսանկարների հեղինակներն են Շարիֆ Համզան, Դուգլաս Ֆրիդմանը, Վիկտոր Դեմարշելյեն, Ջամպաոլո Սգուրան, Միկալեյն Թոմասը: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս